00:00:00

Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է իր տեղակալին (ֆոտո)

03:18, 02 հունիս 2018 Քաղաքականություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է իր նորանշանակ տեղակալին՝ Ծովինար Սողոմոնյանին: Աղաջանյանը նաեւ ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տվյալներ իր տեղակալի մասին։ «Ծովինարը ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում՝ 2007-2013 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում օրենսդրության մշակման ոլորտում, այնուհետեւ աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2014 թվականից աշխատում է կառավարության աշխատակազմում՝զբաղեցնելով նախ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի, իսկ 2017թվականից վարչության պետի պաշտոնը: 2013թ. կրթություն է ստացել նաեւ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Երկար տարիներ զբաղվել է շախմատով՝ համալսարանական տարիներին հանդես գալով նաեւ ԵՊՀ-ի կանանց թիմում»,- գրել է Աղաջանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր