Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում մոմավառություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի։
Չորս տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում վրաերթի ենթարկեց և մահ պատճառեց հղի վիճակում գտնվող երիտասարդ կնոջը՝ Սոնա Մնացականյանին։
Այսօր մի խում քաղաքացիներ ծաղիկներ ու խաղալիքներ էին բերել երիտասարդ կնոջ ու նրա չծնված երեխայի հիշատակին։
