00:00:00

«Կրոկուսի» ահաբեկչության մասնակիցներից մեկը խոստովանել է, որ սիրով է նայել անօգնական մարդկանց մահվան տեսանյութերը

19:45, 25 ապրիլ 2026 Աշխարհ

Սաիդաքրամ Ռաչաբալիզոդան՝ «Կրոկուս սիթի հոլի» վրա հարձակման հեղինակներից մեկը, որը սառնասրտորեն եւ ցինիկաբար սպանել է համերգասրահի այցելուներին, խոստովանել է, որ հաճույքով դիտել է մահապատիժների, հաշվեհարդարների տեսարանների եւ անօգնական մարդկանց նկատմամբ բռնության մասին պատմող տեսանյութեր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ահաբեկիչների գործով դատավարության մասնակիցներից մեկը։

«Իր՝ Ռաչաբալիզոդայի ցուցմունքի համաձայն, որին անվտանգության ծառայության աշխատակիցներն իջեցրել էին ծառից Բրյանսկի անտառում, 2018թ․ Տաջիկստանի իր տանը գտնված ժամանակ հետաքրքրվել է արմատական ​​իսլամական գաղափարախոսությամբ եւ դիտել է տարբեր ծայրահեղական թելեգրամ-ալիքներում հրապարակումներ, մասնավորապես՝ բռնություն պարունակող տեսանյութեր: Հարցաքննության ժամանակ նա նշել է, որ ընդհանուր առմամբ հաճույքով է դիտել մահապատիժների եւ անզեն ու անօգնական մարդկանց նկատմամբ հաշվեհարդարի տարբեր մեթոդների մասին տեսանյութեր»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ահաբեկչության համար ցմահ բանտարկության դատապարտված Ռաչաբալիզոդան հավաքագրվել է «Խորասան» ծայրահեղական շարժման մեջ 2023թ․ երկրորդ կեսին Տաջիկստանի շուկայում։ «Նրանք անմիջապես օգնել են ձեռք բերել բջջային հեռախոս, օգտահաշիվ են բացել «Թելեգրամում» եւ ցուցում են տվել գրել ծայրահեղական ալիքի ընդհանուր չաթում, ինչից հետո նրա հետ կապվել է հրահանգիչը, որն առաջարկել է թռչել Թուրքիա՝ հետո Աֆղանստան տեղափոխվելու եւ այնտեղ «Իսլամական պետության»՝ ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպության օղակներից մեկին անդամագրվելու համար»,- նշվել է փաստաթղթերում։

Ինչպես պարզել է ռազմական դատարանը, ապագա գրոհայինը արդնե 2023թ․ պատրաստ էր կատարել ցանկացած հրահանգ, այդ թվում եւ ահաբեկչությունների գծով։ Թուրքական Աքսարայ քաղաքում 2024թ․ սկզբին նրան տվել են Աֆղանստանի քաղաքացու անձնագիր, տեղավորել բնակարանում, որտեղ ապրում էին այլ անձինք, որոնք նույնպես ցանկանում էին մտնել ահաբեկչական կազմակերպություն։ Այնտեղ նրանց բոլորին պատրաստում էին ահաբեկչություններ կատարելուն՝ ինտերնետով  ուսուցանելով տիրապետել այնպիսի հրազենի, ինչպիսին է «Կալաշնիկով» ինքնաձիգը, վկայում է փաստաթուղթը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր