00:00:00

Իրան-Թուրքիա սահմանին նոր անցակետ է բացվել

18:18, 25 ապրիլ 2026 Աշխարհ

Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին բացել են Գուրբուլակ հսկիչ անցակետը, ինչը, ինչպես սպասվում է, զգալիորեն կամրապնդի երկկողմ տնտեսական համագործակցությունն ու տարանցիկ ներուժը, նման հաղորդագրություն է տարածել Mehr գործակալությունը: Իրանի հետ ընդհանուր սահմանի թուրքական կողմում գտնվող անցակետի բացմանը մասնակցել են երկու հարևան երկրների պաշտոնատար անձինք:

Բացման արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում։ Պաշտոնյաները նշել են, թե Գուրբուլակ մաքսակետի բացումը կարևոր դեր կխաղա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում: Նոր անցակետը գտնվում է Բազարգան մաքսային տերմինալի դիմաց և համարվում է Իրանի կարևորագույն տարանցիկ կետերից մեկը:

Ամեն տարի մոտ 200,000 տարանցիկ բեռնատարներ անցնում են այս սահմանային անցումով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր