00:00:00

Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի

18:06, 25 ապրիլ 2026 Աշխարհ

Իրանը պահպանել է իր հրթիռների պաշարի մեծ մասը, հայտարարել է Իրանի ՊՆ խոսնակ Ռեզա Թալայ-Նիքը՝ արձագանքելով ամերիկյան կողմի պնդմանը, թե իրենք «զգալիորեն պակասեցրել են» Իրանի հրթիռների պաշարը։

Իրանի պետական հեռուստատեսության եթերում ՊՆ ներկայացուցիչը նշել է՝ հրթիռների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների պաշարի մեծ մասը օգտագործված էլ չէ։

«Իրանի պաշտպանության նախարարությունը մշակել է ավելի քան 1 000 տեսակի զենք-զինամթերք, այդ թվում՝ հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական համակարգեր։ Սա Իրանի պաշտպանական արդյունաբերության համակարգում արված մեծածավալ ներդրումների արդյունքն է, ռազմարդյունաբերության մեջ ներգրավված է եղել 9 000-ից ավելի ընկերություն»,- հավելել է Իրանի ՊՆ ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր