Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միացյալ Նահանգներին լիովին հուսալի գործընկեր չի համարում։ Նա այս մասին հայտարարել է Աթենքում՝ «Kathimerini» թերթի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ։
«Բոլորը տեսնում են, որ թիվ մեկ տերությունը՝ Միացյալ Նահանգները, կարող է որոշ երկրների համար դաշնակից լինել, բայց այդ դաշնակիցն այլևս այդքան էլ հուսալի չէ», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը։ Նրա կարծիքով՝ «ոչ ոք այլևս չի կարող Միացյալ Նահանգներին լիովին համարել դաշնակից, որի վրա կարող է հույս դնել»։
Ավելի վաղ Մակրոնը Նիկոսիայում ֆրանս-կիպրական դպրոցում աշակերտների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները երկարաժամկետ հեռանկարում կդադարեցնի Եվրոպայի պաշտպանությունը։