00:00:00

Ադրբեջանը Երևանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրողներին

13:38, 24 ապրիլ 2026 Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ապրիլի 23-ին Երևանում Ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրումը։

«ՀՀ կառավարությունը պետք է անհապաղ կանխեր նման արշավը, որը մարմնավորում է խոր արմատներ ունեցող էթնիկ ատելություն, և ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ։ Բացարձակապես անընդունելի է աչք փակել նման գործողությունների վրա՝ ժողովրդավարական նորմերի, հավաքների ազատության և կարծիքի ազատության քողի տակ։ Նման գործողությունները, որոնք շարունակում են մնալ ֆաշիստական ​​մտածողության բացահայտ դրսևորում՝ հիմնված Հայաստանում ռևանշիզմի և էթնիկ ատելության վրա, պետք է դատապարտվեն և դադարեցվեն միջազգային մակարդակով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այս գործողությունների համար պատասխանատուներին», - ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես երեկ դատապարտել է Թուրքիայի դրոշն այրելու փաստը։ Խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ին Փաշինյանի դիրքորոշումն է փոխանցել՝ նշելով.

«Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր