Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածները նախագահ Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ես չեմ կարող մեկնաբանել: Այս մասին գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
«Դա կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է․ «Ընդ որում՝ ամենաանհաջողակ ու ամենաանհաջող դաշնակցականն է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը։