ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն։
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - Գևորգ Կարապետյան
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն - Տիգրան Ուրիխանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - Գագիկ Ծառուկյան
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն - Սպարտակ Կյուրեղյան
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն - Վարդան Ղուկասյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Սուրեն Պետրոսյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Էդմոն Մարուքյան
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - Լևոն Զուրաբյան
Հայաստանի շնորհապետական կուսակցություն - Գուրգեն Սիմոնյան
«Հայաստան» դաշինք - Ռոբերտ Քոչարյան
«Հանրապետություն» կուսակցություն - Արամ Սարգսյան
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» կուսակցություն - Արման Բաբաջանյան
«Միասնության թևեր» կուսակցություն - Արման Թաթոյան
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն - Հայկ Մարության
Ռեֆորմիստների կուսակցություն - Վաղարշակ Հարությունյան
«Ուժեղ Հայաստան.» դաշինք - Նարեկ Կարապետյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - Նիկոլ Փաշինյան
«Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն - Արտակ Սարգսյան
Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն - Լևոն Շիրինյան
Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:
Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: