00:00:00

Խավարածին մեկը փորձում է կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ

14:08, 23 ապրիլ 2026 Քաղաքականություն

Պետությունը և եկեղեցին մեկ ամբողջություն են։ Ինչպես մարդը հոգի և մարմին է, այնպես էլ հայկական պետության հոգին Հայոց Եկեղեցին է, իսկ մարմինը` պետականությունը, ուստի այս երկուսի միջև բաժանում մտցնողը Հայի մահն է տենչում, գրել է Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Սարգսյանը։

«Վերջերս Հայոց պետության իշխանական աթոռը զավթածը, Հայի ինքնության և գոյության թշնամին մի նոր սեպ և թշնամական միտք է երկնել, որով ցանկանում է վերջնականապես մահվան դատապարտել Հային` իր իսկ գրչով։ Այն գրչով, որով Հայը հարատևել է հազարամյակներ, այն գրչով որով Աստվածային կենարար խոսքն է հայացվել և մեզ դարձրել է Աստվածճանաչ և հզոր, Տիրոջը ընդունելով` հավիտենական։ Հենց այս իմաստուն հայրերը մեր Պետությունը կապեցին Քրիստոս Հիսուսի փեշից, որպեսզի ժամանակավորը դառնա անժամանակ, հարատև։

Եվ այսօր՝ 21-րդ դարում, «լուսավոր» այս դարում խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել մի ժողովրդի, որի հայրերը աշխարհով մեկ լույս են եղել և են, լուսավորել են համայն աշխարհը։

Իմ սիրելի՜ հայ ժողովուրդ, դու, որ սիրում ես ինքնությունդ, դիմագիծդ, որը ճարտարապետել ես հազարամյակների անսահման օվկիանը ճեղքելով` Աստվածային իմաստությանը անսալով և վստահելով Աստծուդ, այսօր էլ շարունակի՜ր վեհապանծ ինքնությամբդ կերտել և լինել իբրև մեկ ամբողջություն։ Սուրբ Եկեղեցին որպես հոգի և միտք առաջնորդում է հզոր «մարմինդ»` պետությունդ, ընդլայնվելուն և հզորանալուն»,-գրել է Տեր Նարեկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր