00:00:00

Սարգիս Կարապետյանը Մակրոնին հրավիրել է Սամվել Կարապետյանի հետ հանդիպման

21:32, 22 ապրիլ 2026 Քաղաքականություն

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին․

«Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին անվանում եք Ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է միջազգային հանրությանը՝ խաբելով, դեմոկրատիկ արժեքների հետևում թաքնվելով։

Նա երկիրը մղել է իրավական քաոսի՝ հարձակվելով Մեր եկեղեցու, Սփյուռքի և նրա քաղաքական հակառակորդների վրա։ Ընտրություններից առաջ Դուք նրան տալիս եք ևս մեկ հնարավորություն՝ խաբելու հայ ժողովրդին։

Այդ հանդիպումը անիմաստ է, քանի որ երկու ամսից Սամվել Կարապետյանն է լինելու ՀՀ վարչապետը։ Նա տնային կալանքի տակ է. եթե Ձեզ համար կարևոր են դեմոկրատական արժեքները, հրավիրում ենք Ձեզ հանդիպել նրա հետ»,-ասել է Սարգիս Կարապետյանը։

 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր