Սամվել Կարապետյանի ուժը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» անվամբ։
Այս մասին հատնում են ԿԸՀ-ից: Հանձնաժողովից նաև տեղեկացնում են, որ այսօրվա նիստում քննարկվել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Մելոյանի՝ ԿԸՀ հղված պարզաբանման դիմումը։ ԿԸՀ-ն ստացել է Գոհար Մելոյանի կողմից օգտահաշվի անվան փոփոխության դիմումը և այն բավարարել է։ Նշվում է, որ պարզաբանումը վերաբերելի է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերջին փոփոխություններին, ինչպես նաև կուսակցության ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։
«ԿԸՀ-ն պարզաբանման մեջ արձանագրել է, որ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրման և գրանցման նկատմամբ կիրառվում են ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը՝ 2026 թվականի ապրիլի 7-ի ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքով նախատեսված փոփոխությունները և լրացումները։ 2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում ԿԸՀ-ն որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի իրավասուբյեկտության հարցի ներառյալ կուսակցությունների դաշինքի անվանման խնդրի չի անդրադարձել և այդ ժամանակահատվածի համար չունի այդպիսի լիազորություն»,- ասված է հաղորդագրության մեջ։