00:00:00

111 տարի անց Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ չվերականգնված արդարության ցավոտ խնդիր․ Գագիկ Ծառուկյան

23:15, 21 ապրիլ 2026 Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը։

111 տարի անց Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ չվերականգնված արդարության ցավոտ խնդիր։ Այն ոչ միայն մեր պատմական հիշողության անբաժան մասն է, այլև մեր ազգային անվտանգության կարևոր հիմնասյուներից մեկը։ Սա մեր ժողովրդի բաց վերքն է, որը մեզ պարտավորեցնում է հիշել, բարձրաձայնել և հետևողականորեն պահանջել արդարություն։ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր պատմությունը։ Պետք է շարունակենք ամրապնդել ազգային գիտակցությունն ու միասնականությունը՝ հանուն արդարության և հանուն արժանապատիվ ապագայի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր