00:00:00

ԵՄ-ն կվերսկսի Բաքվի հետ համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները. Կալաս

22:13, 21 ապրիլ 2026 Աշխարհ

Եվրամիությունը շուտով կվերսկսի Ադրբեջանի հետ համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ էներգետիկայի և փոխկապակցվածության ոլորտներում։ Մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերը և շուտով կվերսկսենք համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները»։

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը չորս բաժնից է բաղկացած։ Բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարի 7-ին։ Այս պահին բաց են մնում որոշ հարցեր՝ կապված առևտրատնտեսական մասի հետ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի տեքստի 90 տոկոսի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր