Հիմնական ուղղություններն են․
• Արտակարգ իրավիճակներում տեղեկատվության փոխանակման ուժեղացում՝ աղետներին արագ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով,
• փորձագիտական կարողության և լավագույն փորձի փոխանակում՝ թույլ տալով կողմերին միմյանցից սովորել և բարելավել աղետներին պատրաստվածության ապահովումը,
• մասնակցություն համատեղ վարժանքներին, սեմինարներին և աշխատաժողովներին,
• աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից և պատրաստվածությունից մինչև արձագանք և վերականգնում։
«Սույն վարչական պայմանավորվածությունն արտացոլում է Հայաստանի հետ մեր ամուր գործընկերությունը։ Այն հիմք է ստեղծում քաղաքացիական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցության և համատեղ վերապատրաստման համար։ Մեր հանձնառությունն աջակցելու Հայաստանին՝ առավել կայուն և դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլև ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը»,- միջոցառման շրջանակում նշել է գլխավոր տնօրեն պարոն Մաչեյ Պոպովսկին:
«Վարչական պայմանավորվածության ստորագրմամբ մենք հիմք ենք դնում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հետ համագործակցության հետագա ամրապնդման համար», – հավելել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ պարոն Արմեն Ղազարյանը։