00:00:00

Արցախը մեզ համար փակված էջ չէ, մենք կանգ չենք առնելու. Մետաքսե Հակոբյան

18:06, 21 ապրիլ 2026 Քաղաքականություն

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը բռնի տեղահանված արցախցիների հետ հերթական հանդիպմանն է մասնակցել։ Հակոբյանը վերահաստատում է՝ արցախցիների պահանջը նույննն է՝ վերադարձ հայրենի բնօրրան։ «Արցախը փակված էջ չէ»,- շեշտում է նա՝ փոխանցելով արցախցիների դիրքորոշումը։

 

«Գորիսում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիների հետ հանդիպեցինք։ Գիտակցելով այս հանդիպումների անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ միևնույն է, դրանք չափազանց ծանր են, որովհետև մարդիկ պարզապես չեն ներկայացնում սոցիալական խնդիրներ․ խոսում են կորսված հայրենիքից, ոտնահարված արժանապատվությունից և անպատասխան մնացած արդարությունից։

 

Այս մարդիկ այսօր ապրում են ոչ միայն նյութական դժվարությունների մեջ, այլ նաև խոր ներքին ցավով՝ հայրենիքից բռնի զրկված լինելու և սեփական պետության կողմից լքված լինելու զգացումով։ Այդ զգացումը կա յուրաքանչյուր պատմության մեջ, յուրաքանչյուր հայացքում։

 

Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները։

 

Մենք կանգ չենք առնելու…պիտի հաստատվի արդարություն, անվտանգություն և վերադարձի իրական հնարավորություն։ Այս իշխանություններով չկա դրանցից ոչ մեկի հնարավորությունը։

 

Փոխարենը կա պարտվողական քաղաքականություն, որը փորձում է հաշտեցնել մեզ կորստի հետ, լռեցնել ցավը և մոռացության տալ իրավունքները։ Բայց մենք չենք մոռացել, և չենք էլ մոռանալու։

 

Այս հանդիպումները ոչ միայն ցավի արձանագրում են, այլ նաև հստակ պահանջ՝ վերականգնել արժանապատվությունը, ապահովել մեր իրավունքները և դադարեցնել պարտվողական ու վտանգավոր քաղաքականությունը, որը մեզ կանգնեցրել է այս իրականության առաջ»,- արցախցիների հետ հանդիպումից հետո գրել է Մետաքսե Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր