ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում գրել է․ «Իրանը բազմիցս խախտել է հրադադարը»։

Հայտնի է նաև, որ իրանական կողմը լիարժեք պատրաստվածություն է հայտնել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, եթե Իսլամաբադում նախատեսված բանակցությունները չկայանան։
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, հրադադարի սահմանված ժամկետի ավարտին զուգահեռ բանակցային գործընթացի ձևավորմանը խոչընդոտել են ամերիկյան կողմի պահանջներն ու ծովային շրջափակման մասին հայտարարությունը։ Ստեղծված իրավիճակում Իրանը պատրաստվում է մարտական գործողությունների հավանական նոր փուլին և հատուկ անակնկալներ է նախապատրաստել։