00:00:00

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության դեպքի մասին

17:07, 21 ապրիլ 2026 Քաղաքականություն

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա արդեն տանն է, այս մասին ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավտոբուսում դանակահարության դեպքին։

«Այսինքն` տևական բժշկական հսկողության տակ լինելու անհրաժեշտություն չի եղել, ինչն իրականում չի չեղարկում այն փաստը, որ սա շատ զարհուրելի ու անընդունելի դեպք է»,-նշել է փոխքաղաքապետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վեճ է ծագել ուղևորի և թիվ 8 երթուղու վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր