Հրազդանի կիրճի բարեկարգման հայեցակարգի ամբողջական իրականացումը կտևի նվազագույնը 7-8 տարի, ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այն բազմակոմպոնենտ է։ Խոսքն այն մասին է, որ բոլոր ծրագրերն իրականացնելուց հետո, բացի այն, որ հասանելիությունն ենք ապահովում, կանաչապատման մակարդակն ենք բարձրացնում, այն դառնում է հստակ պահպանական գոտի։ Այդ գեղեցիկ պատշգամբները, վերելակները, քայլուղիներն ունենալուց զատ, այդ ջրում հնարավոր է լինելու նաև լողալ՝ առանց առողջության համար որևէ վտանգի»,-ասաց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ խոսքը բնապահպանական կարևոր բաղադրիչները պահպանելու մասին է.
«Խոսքը նաև ջրի՝ էդ մաքրության մակարդակի հասնելու մասին է, ներառյալ՝ Երևանյան լճում»։