00:00:00

Փաշինյանը վաղուց չի կարողանում գեներացնել փողոցը, վստահության կորուստ ունի. Նարեկ Կարապետյան

23:43, 20 ապրիլ 2026 Քաղաքականություն

«Փաշինյանն արդեն վաղուց է, ինչ չի կարողանում գեներացնել փողոցը»,- «Արմենիա» հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «միջոցառումներին»՝ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մարդիկ դուրս չեն գալիս նրա համար։ Դա ցուցիչ է, որ նա իրական վստահության կորուստ ունի»,- ասել է Կարապետյանը։

Դեպի Գյումրի Փաշինյանի կազմակերպած ավտոերթին անդրադառնալով՝ Կարապետյանը նշել է.

«Ավտոերթում 1200 մեքենա էր, ամեն մեքենայում՝ 2 հոգի՝ ինչպես ինքն էր հայտարարել։ Այսինքն՝ 2400 հոգի։ Մենք տեսանք, որ 4 000 մարդ էր եկել, իսկ 2400-ին նա այստեղից էր տարել։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր առաջին տարիների ամբողջ պոտենցիալը։ Դա նշանակում է, որ մեր հասարակության ակտիվ զանգվածը հասկացել է, որ պետք է փոփոխություն։ Իսկ Գյումրին առավել ևս հասկացել է, որովհետև, ինչպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը նշեց, եթե 8 միլիարդ դոլարից, որը պարտք է վերցրել Փաշինյանը, գոնե մեկ տոկոսը՝ 80 միլիոն դոլարը, ծախսվեր Գյումրու վրա, Գյումրիում անօթևան մարդ, «դոմիկներում» ապրող մարդ չէր լինի։ 8 միլիարդի 1 տոկոսը երկրի երկրորդ քաղաքի համար չի ծախսվել։  Գյումրու համար Փաշինյանը որևէ սոցիալական մեծ ծրագիր չի իրականացրել, ինչու՞ պետք է գյումրեցին դուրս գար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր