00:00:00

Վրույր Այվազյանի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են կնոջ, մոր հեռախոսները

22:54, 20 ապրիլ 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռիի մասնաճյուղի անդամ, Գյուլաքարակ համայնքի բնակիչ Վրույր Այվազյանը «Ազատությանը» հայտնել է, որ  իր տան խուզարկության արդյունքում քննչական մարմինները տարել են իր կնոջ և մոր հեռախոսները, կրիչներ, տան համակարգիչը, ինչպես նաև գյուղատնտեսական նշումներ պարունակող մի քանի նոթատետրեր։

 

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Լոռիում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների բնակարաններում խուզարկություններ են իրականացվել։  ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին, որ քննչական գործողությունները կատարվում են  Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Այվազյանը խոսքով՝ իրեն կասկածում են, թե մարդկանց դրդել է, որ մասնակցեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին, սակայն պնդել է, որ որևէ մեկին չի դրդել։ Ինչ վերաբերում է Ստեփանավան համայնքի մի քանի գյուղերից ավտոբուսներով հանրահավաքին մեկնած բնակիչներին, նա նշել է, որ ցանկացողները պարզապես ինքնակազմակերպվել են։

Լոռու մարզի Ստեփանավան, Գյուլաքարակ և Կուրթան համայնքներում իրականացված խուզարկություններից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության 22 աջակիցներ բերման են ենթարկվել, սակայն հետագայում նրանք ազատ են արձակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր