Իրանը դեռևս որոշում չի կայացրել՝ մասնակցելու՞ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե՞ ոչ։
Ըստ ԱՊԱ-ի, այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլի համար որևէ կոնկրետ ծրագիր չկա, և դեռևս որևէ որոշում չի կայացվել։