00:00:00

Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին (ֆոտո)

22:43, 19 ապրիլ 2026 Քաղաքականություն

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի բոլոր սահմանները և բացահայտ հայհոյանքներ ու սպառնալիքներ ուղղել օգտատերերից մեկին։


​Ի պատասխան օգտատերերից մեկի մեկնաբանությանը՝ Սարիկ Մինասյանը գրել է.
​«Gyumri Ataman, ով ինձ է գրել ու իմ ընկերներին թափ տան վրեդ, հավանողներինն էլ հետը։ Տղա չես, համարդ գրի»։
​Այս վարքագիծը խիստ քննադատության է արժանացել օգտատերերի կողմից, ովքեր նշում են, որ իշխանության ներկայացուցչի համար նման լեքսիկոնն ու «փողոցային» հաշվեհարդարի կոչերը անթույլատրելի են։ Սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ական գործիչները աչքի են ընկնում քաղաքացիների հետ նմանատիպ հաղորդակցությամբ։

 

 

 

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր