Իրանը չի պատրաստվում որևէ հարստացված նյութ ուղարկել Միացյալ Նահանգներ, և այս հարցը քննարկման ենթակա չէ։
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն Անթալիայում անցկացվող հինգերորդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում Associated Press-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները բազմաթիվ հաղորդագրություններ են փոխանակել, սակայն Վաշինգտոնը պնդում է այն պահանջների վրա, որոնք Թեհրանը չափազանցված է համարում։
«Մենք դեռ պատրաստ չենք իրական հանդիպման», – հավելել է նա։