00:00:00

Մենք կլինենք խորհրդարանում, ձայն չենք փոշիացնի. Մարուքյան

21:59, 18 ապրիլ 2026 Քաղաքականություն

 

 

Ուժեր կան, որոնք մեկնարկային պայմաններում ունեն զրոյական ռեյտինգ, ուժեր կան, որ ունեն 1-3 տոկոս։ Այդ ուժերին ասել, որ ձայները կփոշիացնեք, մի քիչ աբսուրդի ժանրից է։ Ուժեր կան, որ կարող է քարոզարշավի մեջ մտնեն 7-8 տոկոս ռեյտինգով, բայց վերջում 2 տոկոսով դուրս գան, մենք ունեցել ենք նման փորձ։ Այս մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ձայների փոշիացման խոսակցությունն այն մասին է, որ եթե «Լուսավոր Հայաստանը» չմասնակցի, իրեն ընտրող մարդիկ գնալու են ընտրեն ուրիշ ընդդիմադիր ուժի։ Ես ձեզ ասում եմ՝ մեր պարագայում այդպես չի, մեր ընտրողները լավագույն դեպքում չեն գնալու ընտրության։

Կարող է՝ կան ուժեր, որոնք համընկնումներ ունեն, հա, և այդ համընկնումները բերում է նրան, որ մասնակցում են, ձայները կիսում են, տանում են տարբեր տեղեր, մեր պարագայում այդպես չէ։ Էլի ուժեր կան, որ իրենց պարագայում էլ այդպես չի, օրինակ ՀՅԴ-ն։

Ավելի վատ բան կարող է լինի, ընտրական մասնակցությունը կնվազի, իշխող ուժի կոնսոլիդացված ընտրողը կգնա ընտրական տեղամաս և իշխանության տոկոսը կավելանա։

Մյուս կողմից մենք ինստիտուտներ ունենք, կառույցներ ունենք, դասական ձևավորված, քաղաքական միավոր ենք և ընտրություններից ընտրություններ չենք հայտնվում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր