«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը զգալի ներդրում կունենա ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում և նույնիսկ գլոբալ մակարդակով»։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը․
«Հարավային Կովկասում լիարժեք խաղաղության պայմաններում կձևավորվի բոլորովին նոր մթնոլորտ։ Դա օգտակար կլինի բոլորի համար»,- նշել է նա։