00:00:00

Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան

18:45, 17 ապրիլ 2026 Քաղաքականություն

 

 

Քաղաքական և տեխնիկական առումով Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել հայ-թուրքական սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից, հայտարարել է Անթալիայի դիվանագիտական ֆորումում այս տարի Հայաստանը ներկայացնող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով CNN TÜRK-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանը բացվի մինչև Հայստանում նշանակված ընտրությունները, փոխանցում է Ազատություն-ը:

Վահան Կոստանյանը ճիշտ նույն պատասխանն է տվել նաև Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հարցին:

Անթալիայի դիվանագիտական ֆորումին 2022-ից հետո առաջին անգամ Հայաստանը ներկայացված չէ արտգործնախարարի մակարդակով: Կոստանյանն այսօր այնտեղ հանդիպել է իր թուրք պաշտոնակցի հետ, քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Արդեն չորս տարի է, ինչ Երևանն ու Անկարան հաշտեցման հերթական փորձն են սկսել, բայց կողմերի գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, թղթի վրա է: Հայկական կողմը դեռ 2023-ին էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, այս տարեսկզբին թուրքական լրատվամիջոցները գրեցին՝ գրեթե պատրաստ է նաև Ալիջանի անցակետը: Բայց կրկին որևէ կոնկրետ քայլ սահմանի բացման ուղղությամբ չեղավ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր