«Միասնության թեւեր» կուսակցության համար անթույլատրելի է «ընտրակաշառք» երևույթն առհասարակ: Սա հատուկ ենք արձանագրում, որպեսզի որևէ մեկը չփորձի աղավաղել մեր այս հայտարարությունը: Եթե որևէ մեկը փորձի ձայներ գնել կամ ընտրակաշռք տալ, մենք ինքներս այդ անձանց նկատմամբ իրավական ընթացակարգեր նախաձեռնելու պահանջ կներկայացնենք:
«Միևնույն ժամանակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներին և համակիրներին իրավաբանական օգնությունից զրկելու փաստերը, փաստաբանի մուտքն իր վստահորդի մոտ չթույլատրելն իշխանության կողմից օրենքից դուրս գործելու և իբր ուժ ցուցադրելու անօրինական դրսեւորում է։ Ըստ նշված կուսակցության` վաղ առավոտից ձերբակալվածների մի մասի մոտ փաստաբանի մուտքը թույլատրվել է խոչընդոտներով` օրվա տարբեր ժամերի, իսկ մյուս մի մասն էլ մինչ այս պահը չունի փաստաբանի հետ հանդիպելու հնարավորություն:
Ակնհայտ է, որ իշխանությունն իր «հեղինակությունը» բարձրացնելու նպատակով շոուներ կազմակերպելու վարպետ է ու մարդու իրավունքների հաշվին գործելը իշխանության գործելաոճն է: Քաղաքականությունն օրենքի տիրույթ է, և մենք անթույլատրելի ենք համարում ահաբեկման ու ճնշման ապօրինի մեթոդների օգտագործումը:
Արդարությունը գալիս է վերացնելու պրակտիկան, երբ իրավապահ մարմիններն օգտատործվում են քաղաքական նպատակներով, մարդու իրավունքները ոտնահարելու հաշվին դիվիդենտներ հավաքելը»։