ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կտրուկ քննադատել է Դոնալդ Թրամփի «ամոթալի» գրառումները, հաղորդում է MS NOW-ն։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի իր վարքագծի համար։
«Խոսքերը, հատկապես ամերիկացի նախագահի խոսքերը, իրական հետևանքներ ունեն։ Եվ եթե նայեք այն խելագար պոռթկումներին, որոնք անցյալ շաբաթ սոցիալական ցանցերում արել է Թրամփը, դա պարզապես խայտառակություն է»,- նշել է նա։
Ավելի վաղ Թրամփը մի շարք քննադատություններ էր հնչեցրել Հռոմի պապի հասցեին՝ նրան « հանցագործության դեմ պայքարի հարցում թույլ և արտաքին քաղաքականության հարցում սարսափելի անվանելով։ Նա միաժամանակ արհեստական բանականության օգնությամբ ստեղծել և տարածել է Հիսուս Քրիստոս պատկերով իր լուսանկարը։ Գրառումը ավելի ուշ ջնջվել է։
«Ես նողկանք եմ զգում, որ այդպիսի խայտառակ նախագահ ունենք։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք առաջնորդներին, որպեսզի նրանք ավտոկրատներ և բռնապետեր չդառնան և նրա համար, որ մեզ խելացնոր պատերազմների մեջ չներքաշեն»,- շեշտել է Քլինթոնը։