00:00:00

Մակրոնը Փեզեշքիանին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Հորմուզի անվտանգությանը. Reuters

22:20, 11 ապրիլ 2026 Աշխարհ

 

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության ապահովման հարցում, տեղեկացրել է Reuters  գործակալությունը՝ հղում կատարելով Մակրոնի հայտարարությանը։

«Ես ընդգծել եմ Իրանի կողմից նավագնացության ազատության եւ Հորմուզի նեղուցում անվտանգության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը, եւ Ֆրանսիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս հարցում։ Ես պնդել եմ հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման կարեւորությունը, այդ թվում Լիբանանում»,- գործակալությունը մեջբերել է Մակրոնի խոսքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր