Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի ցանկանում Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, սակայն կպաշտպանի իր իրավունքները որպես ազգ։ Այս մասին նշված է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից արված հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
«Մենք պատերազմ չենք փնտրել և չենք ցանկանում այն։ Սակայն մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից, և այս առումով մենք ամբողջ դիմադրության ճակատը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն», – ասել է նա ուղերձում՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Լիբանանը, որտեղ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Թեհրանի դաշնակից «Հեզբոլլահ»-ի դեմ։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցի կառավարումը «կբարձրացնի նոր մակարդակի»:
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրելու մասին պայմանավորվածությունները չկատարելու համար։