Իտալիայում Իսրայելի դեսպան Ջոնաթան Պելեդը կանչվել է Իտալիայի արտաքին գործերի նախարարություն՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի իտալական կոնտինգենտի հետ կապված միջադեպից հետո։
«Հանձնարարել եմ կանչել Իտալիայում Իսրայելի դեսպանին՝ Լիբանանում այսօր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ բացատրություն տալու համար։ Իտալացի զինվորներին չեն դիպչում», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Х-ում գրել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իտալական ավտոշարասյունը ենթարկվել է իսրայելական բանակի հարվածներին, սակայն ոչ ոք չի տուժել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։