00:00:00

«Արտեմիս 2» առաքելության անձնակազմը դեպի Լուսնի հակառակ կողմը թռիքից հետո վերադառնում է Երկիր

20:14, 07 ապրիլ 2026 Աշխարհ

ՆԱՍԱ-ի «Արտեմիս 2» առաքելության անձնակազմի 4
տիեզերագնացները վերադառնում են տուն՝ դեպի Լուսնի հակառակ կողմը
7-ժամյա թռիչք իրականացնելուց հետո, որի ընթացքում նրանք Երկրից
ռեկորդային հեռավորության վրա են գտնվել։ Այս մասին գրում է BBC-ն։
Ինչպես ակնկալվում էր, անձնակազմը գիշերը Լուսնի հակառակ կողմով
է անցել և այդ ընթացքում 40 րոպեով կորցրել է կապը Երկրի հետ։
Կարճ ժամանակ անց տիեզերանավը մի քանի հազար կիլոմետրով
մոտեցել է Լուսնի մակերևույթին, և անձնակազմը ականատես է եղել արևի
լրիվ խավարման։
Նախորդ օրը «Արտեմիս 2» տիեզերագնացները գերազանցել են Երկրից
հեռավորության ռեկորդը, որը գրանցվել էր 1970 թվականին «Ապոլոն 13»
առաքելության կողմից՝ 400,171 կիլոմետր (248,655 մղոն)։
ՆԱՍԱ-ն հայտարարել է որ «Արտեմիս 2»-ը հասել է Երկրից 406,771
կիլոմետր հեռավորության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր