00:00:00

Իրանի կենտրոնում գտնվող կամուրջներից մեկը ենթարկվել է ամերիկա-իսրայելական գրոհի. IRIB

18:38, 07 ապրիլ 2026 Աշխարհ

Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգի կամուրջներից մեկը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհին: Այս մասին հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

«Մի քանի րոպե առաջ Ղոմը կապող կամուրջներից մեկը, որը գտնվում է նահանգի արևմուտքում՝ Ղոմ քաղաքի սահմաններից դուրս, ենթարկվել է ամերիկա-սիոնիստական հակառակորդի հարվածներին», – հաղորդել է իրանական հեռարձակողը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի: Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև Երևանի ժամանակով ապրիլի 8-ի առավոտյան ժամը 4-ը, որից հետո, նրա խոսքով, Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր