00:00:00

«Կրոկուսում» ահաբեկչություն իրականացնողներից մեկն ինքնասպան է եղել բանտախցում«Կրոկուսում» ահաբեկչություն իրականացնողներից մեկն ինքնասպան է եղել բանտախցում

18:14, 06 ապրիլ 2026 Աշխարհ

«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացրածներից մեկը՝ Յուսուֆզոդա Յակուբջոնի Դավլաթհոնը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել, ինքնասպան է եղել Մոսկվայի բանտում, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի իրավապահ մարմիններին։

 

Նշված անձը, ով իսլամական ծայրահեղական գաղափարներ քարոզող խմբի անդամ էր, ըստ գործի նյութերի, հենց այդ խմբի ղեկավարների հրահանգներն է կատարել Ռուսաստանում, և «Կրոկուսում» ահաբեկչությունից հետո փորձել է «Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռ նստել ու մեկնել երկրից, սակայն նրան ձերբակալել են անձնագրային ստուգման ժամանակ։

 

Ահաբեկչի անշնչացած մարմինն այսօր են հայտնաբերել բանտախցում։ Ըստ ՌԴ իրավապահ մարմինների, քրեակատարողական ծառայության բժիշկն անմիջապես կանչվել է բանտախուց, սակայն վերակենդանացմանն ուղղված ջանքերն արդյունք չեն տվել։

 

Հիշեցնենք՝ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2024 թվականի մարտի 22-ին, 149 մարդ էր զոհվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր