00:00:00

Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է. Պեսկով

16:23, 06 ապրիլ 2026 Աշխարհ

Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է, սակայն Ռուսաստանը շարունակում է տեղեկատվություն փոխանակել ԱՄՆ-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա՝ այո, այն առայժմ դադարեցված է։ Ամերիկացիները ուրիշ շատ գործեր ունեն. հասկանալի է՝ ինչպիսիք։ Այժմ այդ պատճառով դժվար է եռակողմ ձևաչափով հանդիպել», – ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

«Դրա հետ մեկտեղ ուկրաինացիները շարունակում են իրենց զրույցն ամերիկացիների հետ։ Մենք նաև շարունակում ենք ամերիկացիների հետ տեղեկատվություն փոխանակել մեր ունեցած կապուղիներով», – հավելել է նա։

Կրեմլի խոսնակին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների այցը Կիև կարող է աշխուժացնել բանակցային գործընթացը։ Պեսկովին նաև հարցրել են, թե արդյոք Կրեմլին հայտնի է Զատկից հետո նման ուղևորության նախապատրաստման մասին։

«Մեզ հաստատ հայտնի չէ՝ արդյոք դա (այցը) պլանավորվում է։ Մենք լսել ենք Կիևի վարչակարգի ներկայացուցիչների հայտարարությունները, որ նման հարց կարող է լինել օրակարգում, ես նկատի ունեմ Ուիթքոֆի և Քուշների ժամանումը», – ասել է Պեսկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր