00:00:00

Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը քննադատել է Թրամփին իսլամը ծաղրելու համար

22:57, 05 ապրիլ 2026 Աշխարհ

Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը (CAIR) դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «իսլամը ծաղրելու» և Truth Social սոցիալական ցանցի իր գրառման մեջ Ալլահին հիշատակելու համար, որտեղ նա սպառնալիքներ էր հնչեցրել Իրանի հասցեին, հայտնում է The Guardian-ը:

«Նախագահ Թրամփի՝ իսլամի հասցեին հնչեցրած խենթ ծաղրանքները և Իրանում քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու սպառնալիքները անխոհեմ են, վտանգավոր և վկայում են այնպիսի մտածելակերպի մասին, որն անտարբերություն է դրսևորում մարդկային կյանքի նկատմամբ և արհամարհանք՝ կրոնական համոզմունքների հանդեպ: Այս հայտարարություններն արվում են ոչ թե վակուումում, այլ հետևում են հակամուսուլմանական հռետորաբանության և քաղաքականության վաղեմի օրինաչափությանը, որոնք արժեզրկում են մուսուլմաններին թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում:

 

Բռնություն կիրառելու սպառնալիքների համատեքստում «Փառք Ալլահին» արտահայտության անզգույշ օգտագործումն արտացոլում է կրոնական լեզուն որպես զենք օգտագործելու տագնապալի պատրաստակամությունը՝ միաժամանակ նսեմացնելով իսլամն ու դրա հետևորդներին: Կոնգրեսը չպետք է անմասն մնա, երբ նախագահը բացահայտորեն խոստանում է ռազմական հանցագործություններ կատարել, որոնք կարող են հրահրել էլ ավելի մեծ տարածաշրջանային և գլոբալ հակամարտություն: Օրենսդիրները պարտավոր են կրկին հավաքվել և վերահաստատել իրենց լիազորությունները պատերազմի և խաղաղության հարցերում, ինչպես նաև ապահովել, որ ոչ մի նախագահ չկարողանա միակողմանիորեն մեր երկիրը ներքաշել պատերազմի մեջ»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր