00:00:00

Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար

18:09, 03 ապրիլ 2026 Աշխարհ

Հռոմի պապ Լևոն XIV-ն ապրիլի 3-ի առավոտյան Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ՝ կոչ անելով դիվանագիտական ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը։

Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը հայտնել է, որ «զրույցի ընթացքում վերահաստատվել է դիվանագիտական ​​երկխոսության բոլոր հնարավոր ուղիները վերաբացնելու անհրաժեշտությունը՝ շարունակվող լուրջ հակամարտությանը վերջ դնելու և Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով»։

«Քննարկման ընթացքում ուշադրությանը կենտրոնում էր քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և միջազգային ու մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքի խթանումը», – հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ հանդիսանալով հազարավոր զոհերի և առաջացնելով էներգակիրների մատակարարման պատմության մեջ ամենամեծ խափանումը և միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր