00:00:00

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը բաց է ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ կապ չունեցող նավերի համար

14:39, 02 ապրիլ 2026 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկիրը թույլ է տալիս Հորմուզի նեղուցով անցնել այն նավերին, որոնք «չեն պատկանում ագրեսորին և չեն կապված նրա հետ»։

Ինչպես հաղորդում է  BBC-ն, Newzroom Afrika հեռուստաալիքին տված հարցազրույցում Բաղային ասել է, որ նավերին թույլատրվելու է անցնել նեղուցով՝ «մեր իշխանությունների հետ անհրաժեշտ համակարգումից հետո»։

Ավելի վաղ նա անդրադարձել էր նաև Դոնալդ Թրամփի ապրիլի 1-ի ուղերձին, որում ԱՄՆ նախագահը խոստացել էր հուժկու հարվածներ հասցնել Իրանին առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում, ինչպես նաև հորդորել էր Թեհրանին համաձայնել ամերիկյան կողմի պահանջներին ։

«Մենք չենք հանդուրժի պատերազմի, բանակցությունների, հրադադարի, ապա նորից նույն հերթականության կրկնության այս արատավոր շրջանը», - ասել էր Էսմայիլ Բաղային՝ շարունակվող հակամարտությունն անվանելով «աղետալի ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող երկրների համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր