Միացյալ Նահանգները երբեք չի կարողանա վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Իրանի ամերիկացի և սիոնիստ թշնամիների այս ռազմավարական սխալը նրանց նվաստացրել է և դրել կործանման ճանապարհին։ Նրանք մոլորվել են՝ մտածելով, որ տեղեկատվական պատերազմի, ենթադրաբար առաջադեմ զենքի և տեխնոլոգիաների ցուցադրությունների, ինչպես նաև երեխաների, կանանց, տղամարդկանց, գիտնականների և երկրի զինված ուժերի քաջարի հրամանատարների դեմ ահաբեկչական հարձակումների միջոցով կարող են ստիպել հզոր և հպարտ Իրանին, որը երբեք գլուխ չի խոնարհել իր թշնամիների առջև, հանձնվել կամ իրականացնել Հորմուզի նեղուցի վրա վերահսկողություն հաստատելու իրենց երազանքը։ Նրանք այս երազանքը ընդմիշտ կթաղեն», - նրա խոսքերն է մեջբերել Tasnim լրատվական գործակալությունը։