00:00:00

Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին․ «Հրապարակ»

09:48, 31 մարտ 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Ներիշխանական կուլիսներում ՔՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննարկում են, թե ինչպես է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդքան ձայն ստացել` նա ամենաշատ ձայներ ստացած կինն է եւ նախընտրական ցուցակի եռյակում է հանգրվանելու։

ՔՊ-ում անարդար են համարում Ավանեսյանի ստացած ձայները, հիշում են, որ ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, նա չկարողացավ վարչության անդամի ընտրություններում այնքան ձայն հավաքել, որ տեղ զբաղեցնի կուսակցական ղեկավար մարմնում, եւ ներկայիս քվեները պայմանավորում են առողջապահության պարտադիր համակարգի ներդրմամբ, որը դրական ազդեցություն է գործել հանրային որոշ շերտերի, այդ թվում՝ նաեւ ՔՊ շարքային ընտրիչների մոտ, ուստի կարծում են, որ Անահիտ Ավանեսյանն անհավասար մրցակցության մեջ է եղել իրենց հետ։

Ի դեպ, հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն էլ ՔՊ վարչության անդամ չէ, նա չէր էլ առաջադրվել, բայց երկփուլ ընտրությունների արդյունքում Փաշինյանից հետո է՝ երկրորդը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 31․ 03․ 26

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր