Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, Al Jazeera-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Ալ Ջազիրա»-ին։
«Իրանցիների արձակած կարճ հեռահարության հրթիռները միայն մեկ նպատակ ունեն՝ հարձակվել Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի վրա։
Իրանը ցանկանում է միջուկային զենքի տիրապետել՝ աշխարհին սպառնալու և շանտաժի ենթարկելու համար, սակայն մենք երբեք դա թույլ չենք տա։ Դրանւց բխող վտանգը չափազանց մեծ է։
Իրանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ հրաժարվելու համար իր միջուկային ծրագրից և միջուկային զենք ունենալու ցանկացած ձգտումից։
Իրանը պետք է դադարեցնի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրությունը»,- շեշտել է Ռուբիոն։