ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, այսօր հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հարված է հասցրել Թեհրանում գտնվող արդյունաբերական համալիրին, որն օգտագործվում է ռազմածովային սպառազինությունների հետազոտության եւ մշակման համար։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Իրանի ահաբեկչական ռեժիմի Marine Industries Organization-ի կենտրոնակայանին»:
Նշվում է նաեւ, որ հարվածը ուրբաթ եւ շաբաթ գիշերն իրականացված հարձակումների ալիքի մի մասն էր։
«Այդ շտաբը պատասխանատու է ռազմածովային զսպառազինության լայն տեսականու, այդ թվում՝ վերջրյա եւ ստորջրյա նավեր, անձնակազմով եւ անանձնակազմ սարքավորումներ, ինչպես նաեւ շարժիչներ եւ զենքեր, հետազոտման, մշակման եւ արտադրության համար»,-ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։