Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտնել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և F-16 կործանիչ։ Այս մասին ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«ԻՀՊԿ-ն Շիրազի երկնքում հակաօդային կրակով խոցել է ամերիկյան MQ-9 ռազմավարական անօդաչու թռչող սարք, իսկ Ֆարս նահանգի հարավում խոցվել և վնասվել է ամերիկյան F1-6 կործանիչ՝ Սաուդյան Արաբիայի օդանավակայանում վայրէջք կատարելուց առաջ», – հայտնել է Fars լրատվական գործակալությունը։