00:00:00

Խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն․ Փեզեշքիան

16:29, 28 մարտ 2026 Աշխարհ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը խիստ հակահարված կհասցնի իրանական ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորողներին։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

 

«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը չի իրականացնում կանխարգելիչ հարձակումներ, բայց մենք խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»,-գրել է Իրանի նախագահը։

 

Մասուդ Փեզեշքիանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքներից հարձակումներ գործեն Իրանի ուղղությամբ։ «Տարածաշրջանի երկրներին․ եթե դուք ցանկանում եք զարգացում և անվտանգություն, մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից»,-շեշտել է Փեզեշքիանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր