00:00:00

Մեկնարկել է «Մարտահրավեր պատերազմներին և հակամարտություններին. խաղաղությունը և պատերազմը գենդերի տեսանկյունից» միջազգային կոնֆերանսը

23:30, 01 հունիս 2018 Մշակույթ

Երևանում մեկնարկել է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության 6-րդ միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսը տևելու է երեք օր: Այս տարի  կոնֆերանսի թեման է «Մարտահրավեր պատերազմներին և հակամարտություններին. խաղաղությունը և պատերազմը գենդերի տեսանկյունից»: Կոնֆերանսը բաց հարթակ է պատերազմական գործողություններ լուսաբանող կին լրագորղների, խաղաղաշինությամբ զբաղվողների, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների միջև քննարկումների համար: Կոնֆերանսին քննարկվելու են պատերազմների ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների խնդիրը, ԶԼՄ-ների դերակատարությունը հակամարտության կանխարգելման և խաղաղության կառուցման գործում,  և  որքանով է կանանց համար վտանգավոր ռազմական լրագրությունը: Կին լրագրողները ներկայացնելու են իրենց պատմությունները, խաղաղության հաստատման գործում իրենց  կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները: Կարևորագույն կետերից է նաև այն թե ինչպես են միմյանց հետ համագործակցում խաղաղարարներն ու կին լրագրողները նորարարական լուծումներ ստեղծելու համար` ինչպես իրենց անվտանգության, այնպես էլ կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործում: Կոնֆերանսին մասնակցում են Երևան ժամանած  բազմաթիվ հյուրեր,  աշխարհի տարբեր երկրներից  30 լրագրողներ, օտարերկրյա կազմակերպությունների, Հայաստանյան հասարակական կազմակերպությունների,  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու անհատներ: Կոնֆերանսի բացման արարողությանը ելույթ ունեցան. Տիկին Գյուլնարա Շահինյանը («Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ) Ն.Գ. պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկին (Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան) Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը (Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան) Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը (Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան) Ն.Գ. տիկին Անի Շագինյանովան (ղեկավարի տեղակալ, առաջին քարտուղար Չեխիայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում) Տիկին Քլեր Լը Ֆլեշերը (առաջին խորհրդական, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր