00:00:00

Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են. «Հրապարակ»

09:05, 28 մարտ 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա․ մեկը` ընդդիմադիր, մյուսը՝ իշխանական։ ՍԴ գործուղվելուց հետո Վլադիմիր Վարդանյանին ՔՊ ցուցակում կփոխարինի Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, որը հայտնի է իր հայհոյախառն եւ վիրավորական գրառումներով։

Ընդդիմադիր Թադեւոս Ավետիսյանն էլ ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, քանի որ նախկին անդամի` Մանվել Բադալյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։

Նրան կփոխարինի «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրաչուհի Միրզոյանը, որը մարկետինգի մասնագետ է, «Ռենշինում» է աշխատում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր