00:00:00

Ավստրիացի 20-ամյա ֆուտբոլիստուհին զnհվել է nղբերգական ավտովթարից

23:25, 27 մարտ 2026 Աշխարհ

Ավստրիական «Բլաու-Վայս Լինց» ակումբի ֆուտբոլիստուհի Ալեքսանդրա Վիմերը 20 տարեկանում ավտովթարի զոհ է դարձել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ըստ Weekend.at պորտալի տեղեկությունների՝ մարզուհին Լինցի «Մոնա Լիզա» թունելում իր վարած ավտոմեքենայով բախվել է բեռնատարին։ Մեքենայում եղել է նաև 15-ամյա ուղևոր, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վիմերը մահացել է դեպքի վայրում։

««Բլաու-Վայս Լինց» ֆուտբոլային ակումբը սգում է Վիմերի մահը, ով երեկ զոհվեց ողբերգական ավտովթարի հետևանքով։ Այս դժվարին պահին մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, ընկերներին և բոլոր հարազատներին», — նշված է ակումբի հայտարարության մեջ։

Հավելենք, որ Վիմերի կարիերայի վերջին հանդիպումը Վերին Ավստրիայի ակադեմիայի կազմում էր՝ ընդդեմ Վիեննայի երիտասարդական (Մ-20) թիմի։ Այդ խաղն ավարտվել էր գոլառատ ոչ-ոքիով՝ 2:2 հաշվով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր