00:00:00

Ես ավարտեցի կարիերաս, քանի որ չէի ցանկանում հասնել այն կետին, երբ ֆիզիկական խնդիրների պատճառով ինձ վատ կզգայի․ Տոնի Կրոս

23:46, 26 մարտ 2026 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը, որը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտեց նախորդ Եվրոպայի առաջնությունից հետո՝ 34 տարեկան հասակում, պարզաբանել է ֆուտբոլից բավականին վաղ հեռանալու իր որոշումը։

 

«Ես ավարտեցի կարիերաս, քանի որ չէի ցանկանում հասնել այն կետին, երբ ֆիզիկական խնդիրների պատճառով ինձ վատ կզգայի: Հստակ գիտակցում էի, որ ցանկանում եմ հեռանալ այնպես, ինչպես արժանի եմ, և ինչպես կուզենայի, որ երկրպագուներն ինձ հիշեին: Վերջին տպավորությունն ինձ համար խիստ կարևոր է: Ես լիովին բավարարված եմ իմ որոշմամբ»,- նշել է ֆուտբոլիստը։

Անդրադառնալով վերջին մրցաշրջանի հաջողություններին՝ Կրոսը հավելել է. «Ես չէի կարող նախապես պլանավորել հաղթանակը Չեմպիոնների լիգայում, քանի որ կարիերաս ավարտելու որոշումն ավելի վաղ էի կայացրել: Սակայն ամեն ինչ դասավորվեց հենց այնպես, ինչպես երազում էի՝ հաղթանակ Չեմպիոնների լիգայում և Լա լիգայում»,- Կրոսի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Հիշեցնենք, որ ակումբային մակարդակում Տոնի Կրոսը հանդես է եկել Լևերկուզենի «Բայերում», Մյունխենի «Բավարիայում» և Մադրիդի «Ռեալում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր