00:00:00

70 զոհերից 13-ը երեխաներ են. Սուդանում հարված է հասցվել հիվանդանոցին

20:49, 24 մարտ 2026 Աշխարհ

Սուդանում հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, այդ թվում՝ 13 երեխա: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սուդանում ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների գծով ղեկավար Հալա Խուդարին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ Էդ-Դաեյն քաղաքի հիվանդանոցը հարվածի է ենթարկվել մարտի 20-ի երեկոյան: Վիրավորների թիվը հասել է 146-ի՝ ներառյալ պացիենտները, նրանց ուղեկցող ընտանիքի անդամները և ութ բուժաշխատողներ:

Ըստ  Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Էդ-Դաեյնի հոսպիտալը սպասարկում էր շուրջ 2 միլիոն մարդու Արևելյան Դարֆուրի ինը շրջաններում: Դրա ավերումը զգալիորեն նվազեցնում է անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությունը մի տարածաշրջանում, որը լուրջ տուժել է 2023 թվականից ի վեր շարունակվող հակամարտությունից:

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում դաժան մարտեր են ընթանում կանոնավոր բանակի և Մուհամմեդ Համդան Դագլոյի հրամանատարության տակ գտնվող արագ արձագանքման ուժերի միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր